18.09.2026
Շիրակի մարզում 60-ամյա տղամարդ է ձերբակալվել՝ թմրամիջոց պատրաստելու և պահելու համար
prev Նախորդ նորություն

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում նորակոչիկները երդում են տվել

ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի N զորամասում տեղի է ունեցել նորակոչիկների երդման հանդիսավոր արարողությունը:


Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Սանամյանը, սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Գարիկ Մուրադյանը, հրամանատարական կազմի բարձրաստիճան ներկայացուցիչներ, սպաներ, ծնողներ:


ՀՀ պետական օրհներգի հնչյունների և մարտական դրոշի ներքո երիտասարդ սահմանապահները երդվեցին անձնվիրաբար ծառայել Հայաստանի Հանրապետությանը, լինել պետական սահմանի պաշտպանության և անձեռնմխելիության անառիկ վահան՝ վստահեցնելով, որ արդարացնելու են իրենց հետ կապված բոլոր հույսերն ու սպասումները։


Նորակոչիկներին շնորհավորեց ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարը: «Այս պահից մուտք գործելով սահմանապահ զորքերի մեծ ընտանիք՝ պետք է վերաբերվեք միմյանց եղբայրական սիրով և հարգանքով, շարունակելով ձևավորված բարի ավանդույթները: Համոզված եմ, որ անմնացորդ նվիրումով ծառայելու եք Հայաստանի Հանրապետությանը և բարեխղճորեն կատարելու եք ձեր ծառայողական պարտականությունները» - իր խոսքում նշեց սահմանապահ զորքերի հրամանատարը: Ողջույնի և քաջալերանքի խոսքերում ընդգծվեցին պետական սահմանն անառիկ պահելու կարևորությունն ու պատասխանատվությունը, իսկ նորակոչիկները վստահեցրին, որ պատվով կկատարեն իրենց առջև դրված խնդիրներն ու կարդարացնեն բոլոր հույսերը: Միջոցառման ընթացքում ծնողների անունից ելույթ ունեցավ նորակոչիկի մայրը՝ հնչեցնելով ջերմ բարեմաղթանքներ:


Արարողության պաշտոնական մասն ավարտվեց զինվորական նվագախմբի ուղեկցությամբ հանդիսավոր քայլերթով և սահմանապահների կողմից օրհներգի կատարմամբ։


Տոնական միջոցառումից հետո ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Դ. Սանամյանը և սահմանապահ զորքերի հրամանատարական կազմը շրջայց կատարեցին զորամասում, ծանոթացան զինծառայողների կենցաղային և ծառայողական պայմաններին, սպառազինության և նյութատեխնիկական միջոցներին։


 


 

Գարեգին Բ Կաթողիկոսն ու վեց եպիսկոպոսները չեն ներկայանա նախնական դատալսումներին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` b24.am
17.09.2026
Մոսկվայի հետ շարունակվում են բանակցությունները հայկական երկաթուղու կոնցեսիայի վերաբերյալ