24.11.2024
Չեմ նշելու Հովիկ Աբրահամյանի անունը. ԱԱԾ տնօրենը՝ Մարտի 1-ի գործով նոր զարգացումների մասին
prev Նախորդ նորություն

Հովիկ Աբրահամյանին Մարտի 1-ի գործով մեղադրանք չի առաջադրվել. ՀԾՔ պետ

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին Մարտի 1-ի գործով մեղադրանք չի առաջադրվել, իսկ Աբրահամյանի եղբայրն այս պահին ունի կասկածյալի կարգավիճակ՝ կասկածվում է ապօրինի զենք պահելու մեջ։ Այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը:  


Նա պարզաբանեց, որ կա տեղեկատվություն, որ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի ժամանակ կանոնավոր բանակից բացի եղել են նաև այլ զինված խմբեր և հիմա նախաքննությամբ ստուգվում է այդ վարկածը։


Սասուն Խաչատրյանը կրկնեց, որ հարցաքննվելու են բոլոր այն անձինք, ովքեր կարող են տեղեկատվություն ունենալ այդ գործի վերաբերյալ։ Եվ դա կարող է վերաբերել նաև ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին: Բայց դա որոշելու է նախաքննությունը:  


ՀԾՔ պետը նաև տեղեկացրեց, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, ով հիշյալ դեպքերի ժամանակ եղել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, մեղադրանք չի առաջադրվել։