23.10.2026
«Երրորդ փորձի» առասպելը
prev Նախորդ նորություն

Բաքվի «նախապայմանը» բավարարելու համար Նիկոլը արտահերթ ընտրությունների

Քննչական կոմիտե գնալուց և կալանավորվելուց առաջ Արթուր Դանիելյանը գրառում է արել և հայտարարել, որ Նիկոլի կառավարությունն իրեն պատժելու հանձնարարություն է ստացել Ադրբեջանից։


«Ադրբեջանցիք էս 3 օր ա ընկել են կոնկրետ իմ հետևից։ Իմ հին ելույթները դրել, թարգմանել, տարածել են։ Երեք օր շարունակ մեկնաբանություններում ու անձնական մեսիջներով սպառնում են ինձ պատժել… էս գործն էլ դե պատիժն ա։ Սրանք էլ Բաքվից հանձնարարականը ստացել ու կատարում են», – գրել է Արթուր Դանիելյանը։


Այս ընթացքում ծանոթ և անծանոթ մարդիկ շատ են հարցրել ինձ, թե որքանով են հավաստի Արթուրի պնդումները։ Անկեղծ պետք է ասեմ՝ շատերը թերահավատ էին։ Բայց արի ու տես, որ Նիկոլն ու իր արտգործնախարարը առաջինը փարատեցին բոլոր տեսակի կասկածները։


Միրզոյանը վեր է կենում և առանց ամաչելու հայտարարում, թե Ադրբեջանը ոչ թե պահանջում է Հայաստանից փոխել Սահմանադրությունը, այլ նման նախապայման է դնում։ Նիկոլն էլ հայտարարում է, թե՝ մեկ է Սահմանադրությունը ուզում ենք փոխենք, ի՞նչն է խանգարում, որպեսզի «հաճելին համատեղենք օգտակարի հետ»։ Լավ է չի ասում. «թուլացեք ու հաճույք ստացեք…»


Ադրբեջանի այդ «նախապայմանը» բավարարելու համար Նիկոլը նույնիսկ պատրաստ է խորհրդարանական արտահերթ ընտրությունների գնալ։ Ավելին ասեմ՝ վստահ եմ, որ դա էլ է Ադրբեջանի «նախապայմանը»։


Նիկոլի առջև խնդիր կա դրված։ Նիկոլին հաճելի է կատարել այդ խնդիրը։ Ու որպեսզի էլ ավելի հաճելի լինի, Արթուր Դանիելյանը պետք է կալանքի տակ մնա։ Բագրատ Սրբազանն էլ։ Ծառուկյանն էլ։ Սարգսյան Արթուրն էլ։ Աշոտյանն էլ… Մնացած բոլորն էլ։ Ով դեռ ոչ, ապա երևի շուտով։


Ամեն ինչ պարզ է ու հստակ։ Անհասկանալին միայն մեկ բան է։ Դա էլ, ցավոք, մեզ է առնչվում՝ ընդդիմադիրներիս։


Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյան

 Իրանը տարածաշրջանի երկրներին նախազգուշացրել է ԱՄՆ-ին աջակցելու հետևանքների մասին
23.10.2026
Իրանը տարածաշրջանի երկրներին նախազգուշացրել է ԱՄՆ-ին աջակցելու հետևանքների մասին