24.11.2024
Ամերիկացիներին Մոլդովայում ասել են «ոչ». ԱՄՆ-ի դեսպանատան համար նոր տարածք չի տրամադրվի
prev Նախորդ նորություն

Հանրապետության հրապարակում քաղաքացին ոտքերը մեխել է նստարանին (լուսանկար)

Հանրապետության հրապարակում քաղաքացին ոտքերը մեխել է նստարանին: Այս մասին հաղորդում է Yerkir.am-ի թղթակիցը:


Նշվում է, որ ժամանել են ԱԻՆ եւ Շտապօգնության աշխատակիցներ, նրանք փորձում են ազատել քաղաքացու ոտքերը նստարանից: 


13.48. Ըստ մամուլի՝ տղամարդը 42 տարեկան է, Վարդենիսի բնակիչ: Այս պահին նա տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր՝ բուժաշխատողներն ու ԱԻՆ աշխատակիցները կտրել են նստարանի փայտերը, որպեսզի կարողանան նրան նստացնել շտապ օգնության մեքենա:


Պահանջները այս պահին դեռ հայտնի չեն: