Ամերիկացիներին Մոլդովայում ասել են «ոչ». ԱՄՆ-ի դեսպանատան համար նոր տարածք չի տրամադրվի
Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը հրաժարվել է նախկին հանրապետական մարզադաշտի հողատարածքը տրամադրել ԱՄՆ-ին՝ դեսպանության նոր շենքի կառուցման համար: Նախագահը հրաժարվել է ստորագրել երկրի խորհրդարանի ընդունած համապատասխան օրենքը: Այս մասին հայտնում է IPN- ն:
Նա հայտարարել է, որ ինչպես Մոլդովայի Հանրապետության քաղաքացիների մեծ մասը, ինքը եւս կարծում է, որ այս հողատարածքում պետք է կառուցվի «զբոսայգի կամ մշակութային կենտրոն, որը կբխի երկրի բոլոր բնակիչների շահերից»: Այս մասին ասված է Facebook-յան իր էջում հրապարակված ուղերձում նշել է պետության ղեկավարը:
Նա նշել է, որ այս ընթացքում ստացել է քաղաքացիներից հարյուրավոր դիմումներ՝ խնդրանքով հրաժարվել այս օրենքից` որպես կոնֆլիկտի աղբյուր: «Ուստի ես առաջարկում եմ վերադառնալ այս հարցի վերանայմանը խորհրդարանական ընտրություններից հետո՝ ավելի ձեռնտու որոշումներ կայացնելու համար», նշել է նախագահը երկրի օրենսդիր մարմնի ղեկավարին ուղղված իր նամակում:
Նույն հաղորդագրությունն Իգոր Դոդոնն ավելի վաղ փոխանցել էր նաեւ Մոլդովայում ԱՄՆ դեսպան Ջեյմս Փեթիտին նրա հետ հանդիպման ժամանակ:
Խորհրդարանը հուլիսի 20-ին հավանություն էր տվել Ամերիկայի Միացյալ Նահանգների սեփականությանը Հանրապետական մարզադաշտի հողատարածքը ԱՄՆ դեսպանատան նոր շենքի կառուցման համար փոխանցմանը:
Քվեարկությունը տեղի էր ունեցել սոցիալիստների բացակայությամբ, որոնք դուրս էին եկել դահլիճից՝ դժգոհ լինելով նախաձեռնությունից: Կառավարությունը պարտավորվել էր Հանրապետական մարզադաշտի հողամասի վաճառքից ստացված գումարը ներդնել երկրի սպորտային ենթակառուցվածքի մեջ: