25.11.2024
Օրվա կադր. Հանրապետության հրապարակում «Ազատություն նախագահին» պաստառ է հայտնվել
prev Նախորդ նորություն

Փաշինյանի կառավարությունը հաստատել է $51 մլն-ի 6 ներդրումային ծրագիր. նախարար

Վերջին երեք ամսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հաստատել է $51 մլն-ի 6 ներդրումային ծրագիր` հարկային արտոնություններ տրամադրելով դրանց: Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը:


Ծրագրերի շրջանակում, նշել է նախարարը, ներկրվող սարքավորումների արժեքը կազմել է 12 մլրդ դրամ, իսկ ստեղծվող աշխատատեղերի թիվը՝ 609:


«Մաքսային ազատումների գործիքը 2015-ից է գործադրվել: Մինչ այսօր ընդհանուր առմամբ հավանության է արժանացել 68 ծրագիր՝ 668 մլն դոլարի փաթեթ: Ներկրվող սարքավորումները գնահատվել է 84 մլրդ դրամ: Ծրագրերով նախատեսված աշխատատեղերի թիվը կազմել է 6214, այս պահի դրությամբ ստեղծվածները 4045-ն են», - ասել է Մինասյանը:


Կառավարության նիստում հաստատվել է ևս 450 աշխատատեղի ստեղծման ներդրումային ծրագրերի փաթեթ: