25.11.2024
«1000 դրամների» հիմնադրամի շահառուներ կդառնան Ապրիլյան պատերազմի մասնակիցները. վարչապետ
prev Նախորդ նորություն

Օրվա կադր. Հանրապետության հրապարակում «Ազատություն նախագահին» պաստառ է հայտնվել

Երևանի կենտրոնում՝ Հանրապետության հրապարակում տեղակայված Մարիոթ հյուրանոցի հարկերից մեկից այս րոպեներին կախված է պաստառ՝ «Ազատություն նախագահին»:


Նշենք, որ այս րոպեներին Վերաքննիչ քրեական դատարանում քննվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ վերաքննիչ բողոքը: Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ 45 պատգամավոր անձնական երաշխավորագիր էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու վերաբերյալ, սակայն միջնորդությունը նախօրեին մերժվեց: 


Լուսանկարը՝ Facebook օգտատեր Իզաբելլա Աբգարյանի էջից: