Երեկ Հայաստանի զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող է մահացել: Այս մասին ֆեյսբուքի իր էջին գրել է ՊՆախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Խորը վշտով տեղեկացնում ենք, որ երեկ երեկոյան ՀՀ ԶՈւ-երի զորմասերից մեկում մահացել է պայմանագրային զինծառայող, շարքային Հովհաննես Գրիշայի Մելքոնյանը: Մանրամասները համապատասխան կարգով»,-մասնավորապես, գրել է նա: Մահվան պատճառը չի նշվում: