23.11.2024
Իրավախախտմամբ՝ իրավախախտման դեմ. ակտիվիստները տապալեցին Քոչարյանի ասուլիսը (լուսանկարներ)
prev Նախորդ նորություն

Հայաստանն անում է ամենը, որպեսզի ներքաղաքական հարցերը չանդրադառնան ՀԱՊԿ-ի վրա. ԱԳՆ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունն աշխատում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին փոխելու ուղղությամբ, սակայն գործընթացը հրապարակային չի լինելու։ Գործընթացը դեռևս շարունակական պրոցեսի մեջ է: Այս մասին ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խնդրի շուրջ ՌԴ և Ղազախստանի նախագահների քննարկմանը:


«Հայաստանը փորձում է անել այնպես, որ ներքին արդարադատության խնդիրները չազդեն ՀԱՊԿ գլխավոր քարտուղարության աշխատանքի վրա։ Հայաստանը նախաձեռնել է համապատասխան գործընթացներ, որոնց մասին տեղյակ ենք պահել հանրությանը: Մնացած հարցերը ՀԱՊԿ-ի տարբեր մակարդակներում քննարկումների ենթակա են, և արդյունքների վերաբերյալ հանրությունը տեղյակ կպահենք»,-ասաց նա:


Նաղդալյանը նաև նշեց, որ մինչև գագաթնաժողովը, որը տեղի է ունենալու հոկտեմբերին, ձեռք բերված որոշումները կներկայացվեն ՀԱՊԿ հաստատմանը: