16.06.2025
Հայաստան ադրբեջանական ծագման ձմերուկ չի ներկրվել. ՍԱՊԾ
prev Նախորդ նորություն

Սա փորձ էր լռեցնել ցանկացած կարծիք, որը դուրեկան չէ գործող իշխանություներին. Սողոմոնյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը տապալվեց. սա փորձ էր լռեցնել ցանկացած կարծիք, որը դուրեկան չէ գործող իշխանություներին: Այս մասին հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:


«Կոնկրետ անձինք, որոնք ձախողեցին ասուլիսը, ճանաչված են հանրության շրջանում որպես «Քայլ արա» շարժման ակտիվիստներ, Նիկոլ Փաշինյանի ու Լևոն Տեր-Պետրոսյանի զինակիցներ: Ակնայտ է, որ փորձ է արվում լռեցնել ցանկացած կարծիք, որը դուրեկան չէ իշխանություներին: Սա հակաժողովրդավարական դրսևորում է, որը պետք է խստորեն դատապարտվի»,- հայտարարել է Սողոմոնյանը:


Հիշեցնենք, ՀՀ երկրորդ նախագահի ասուլիսը այսօր տապալվեց բողոքի ակցիայի մասնակիցների ջանքերով:

Բոլոր հանցագործները ենթարկվելու են պատասխանատվության. Փաշինյանի արձագանքը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութից
16.06.2025
Ավելի քան 28 հազար քաղաքացի ստացել է սոցիալական կրեդիտ՝ միջինը՝ 89 հազար դրամ. Փաշինյան