23.11.2024
Սա փորձ էր լռեցնել ցանկացած կարծիք, որը դուրեկան չէ գործող իշխանություներին. Սողոմոնյան
prev Նախորդ նորություն

Բոլոր հանցագործները ենթարկվելու են պատասխանատվության. Փաշինյանի արձագանքը

Հայաստանի Հանրապետությունում հաստատված է ժողովրդի իշխանություն և չկա որևէ ուժ, որ ի վիճակի լինի կանգնել ժողովրդի իշխանության առաջ և կանգնեցնել ժողովրդական հեղափոխության հաղթանակը: Այս մասին Facebook-ի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ ով կփորձի կանգնել այդ ճանապարհին կհայտնվի պատմության աղբանոցում: Վարչապետը շեշտեց՝ ՀՀ-ում օրինականության հաստատումը այլընտրանք չունի:

«Պետության և ժողովրդի առաջ հանցագործություն կատարած բոլոր անձինք ենթարկվելու են պատասխանատվության: Օրինականության հաստատման ճանապարհը այլընտրանք չունի և բոլորը պատասխան են տալու իրենց արարքների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, եղանակներով և ձևերով»,- հայտարարեց նա՝ ըստ էության, արձագանքելով Ռոբերտ Քոչարյանի ազատման շուրջ ստեղծված իրավիճակին:

Միաժամանակ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կառավարությունը չի պատրաստվում ուրիշների ապօրինությունները իրենց ապօրինություններով փոխարինել կամ ուրիշների թալանը փոխարինել իրենց թալանով.

«Բոլոր հանցագործները ենթարկվելու են պատասխանատվության»,- շեշտեց նա՝ բոլորին հրավիրելով օգոստոսի 17-ին, ժամը 18,30-ին Հանրապետության հրապարակ հանրահավաքի:


Հիշեցնենք, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը «Պրիվետ Ռոբ» ակցիայի մասնակիցների ջանքերով տապալվեց: Նախօրեին ՀՀ Վերաքննիչ դատարանի որոշմամբ «Մարտի 1»-ի գործով կալանավորված նախկին նախագահ Քոչարյանն ազատ արձակվեց: Դատարանը փոխեց Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։ Ակտիվիստները բողոքում էին դատարանի ապօրինի որոշման դեմ: