24.11.2024
Թալիշ-Մուղանյան ԻՀ վտարանդի կառավարության ստեղծումը դրական է ՀՀ համար. արևելագետ
prev Նախորդ նորություն

Լարսում մեծ կուտակումներ են Վրաստանից դեպի Ռուսաստան մեկնողների համար. փոխնախարար

Լարսի անցակետում ռուսական կողմից կուտակումները պակասել են՝ հերթի երկարությունը կազմում է մեկ ու կես կիլոմետր, Ռուսաստանից-Վրաստան մեկնողների համար անցանելի է: Այս մասին հայտնում է Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Փամբուխչյանը։


«Առկա է խնդիր Վրաստանից դեպի Ռուսաստան մեկնողների համար, մեծ քանակությամբ մեքենաներ են կուտակվել Վրաստանի անցակետում:


Որպեսզի կուտակումներն ամբողջ ճանապարհի երկայնքով չլինի, բեռնատարների մի մասին Բագրատաշենի սահմանից թույլ չեն տալիս մտնել Վրաստան, քանի որ կուտակումներն ավելի շատ կլինեն: Միջազգային բեռնափոխադրողների ասոցիացիան խուսափում է բեռնափոխադրումներ կատարել՝ կուտակումներից խուսափելու համար»,- գրել է Փամբուխչյանը Facebook իր էջում: