24.11.2024
Բացահայտվել է զինծառայությունից ազատելու հերթական հանցավոր սխեման, 3 անձ ձերբակալվել է. ԳԴ
prev Նախորդ նորություն

ՊԵԿ-ը դիմակավորված անձանց ուղեկցությամբ մտել է Հարավկովկասյան երկաթուղի․ hraparak

Նախօրեին՝ ամսի 14-ի լույս 15-ի գիշերը, ՊԵԿ-ը դիմակավորված անձանց ուղեկցությամբ մտել է Հարավկովկասյան երկաթուղի և իրականացրել գործողություն․ խուզարկություն են արել, փնտրել և առգրավել են փաստաթղթեր, ինչը խիստ վրդովվեցրել է ոչ միայն երկաթուղու ղեկավարությանը, այլև ռուսական իշխանություններին, քանի որ երկաթուղու կառավարումը հանձնված է Ռուսաստանին։ Այս մասին գրում է Hraparak-ը:


Երկաթգծի ադմինիստրացիան զարմացած է՝ եթե ինչ-որ փաստաթղթեր ստանալու կարիք ուներ ՀՀ իշխանությունը, կարող էին դիմել, իրենք պատրաստ էին տրամադրել՝ առանց մասկի-շոու իրականացնելու։


Ըստ աղբյուրի՝ քիչ անց ՀԿԵ-ն կամ հայտարարություն կտարածի, կամ կարձագանքի վերոնշյալ դեպքին։


՚՚Հենց նոր մեր ձեռքում հայտնվեց Հարավկովկասյան երկաթուղու հայտարարության նախագիծը, որտեղ Հայաստանի հարկային մարմինների գործողությունները` օգոստոսի 14-15-ի գիշերը, գնահատվել են որպես «ոչ բարեկամական և հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների ավանդույթները խախտող»։


Մենք նաև տեղեկացանք, որ խուզարկությունը կատարվել է հարկեր չվճարելու մեղադրանքի շրջանակներում, որը կազմում է 9.7մլն դրամ՝ ԱԱՀ։


Պարզվում է՝ ՀԿԵ-ն քրեական գործի հարուցման մասին որոշումը չի ստացել, իսկ խուզարկության որոշումը տարվել է օգոստոստի 14-ին՝ ժամը 22։00-ին։ Խուզարկությունը կատարվել է 00։00-ից մինչև 8։30։ ՀԿԵ-ն նաև արձանագրել է, որ խուզարկությունը կատարվել է Հայաստանի օրենսդրության խախտումներով՝ ընթերականները անձը հաստատող փաստաթղթեր չեն ունեցել, խուզարկության են ենթարկվել նաև աշխատակիցների անձնական իրերը, և «հոգեբանական ճնշում գործադրելու նպատակով գործողությանը մասնակցել է նաև «սպեցնազը»»։


ՀԿԵ-ն պատրաստվում է գրավոր բողոք ներկայացնել ՀՀ իշխանություններին։


Ի դեպ, Հարավկովկասյան երկաթուղի ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն նույն օրն այցելել է Նիկոլ Փաշինյանին․ փորձում են հարթել կատարվածը՚՚,֊ գրում է թերթը։