19.06.2025
Արարատ Միրզոյանի պատասխանը Ռոբերտ Քոչարյանին
prev Նախորդ նորություն

Մանվել Գրիգորյանի կալանքը 2 ամսով երկարացվեց

ՀՀԿ խմբակցության անդամ, գեներալ Մանվել Գրիգորյանի կալանքը երկարացվել է երկու ամսով: Այս մասին լուրը հաստատեցին ՀՀ Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից:


Նշվում է, որ կալանքը երկարացման հարցով միջնորդություն էր ներկայացրել Հատուկ քննչական ծառայությունը:


Հիշեցնենք, հունիսի 19-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց նախաքննական մարմնի միջնորդությունը, և ԱԺ պատգամավոր, անձեռնմխելիությունից զրկված Մանվել Գրիգորյանը կալանավորվեց:


Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և խոշոր չափի հափշտակություն կատարելու համար։ Դատախազությունը նրան մեղադրում է զինված ուժերի զենքը և այլ ունեցվածքը հափշտակելու համար։ Այդ հոդվածներով 2-6 և 5-8 տարվա ազատազրկում է սպառնում։

ՊՆ-ն թույլատրեց զինծառայողներին բջջային հեռախոս ունենալ, բայց զրկեց ինտերնետից
Հաջորդ նորություն next
 Իսրայելը հայտնել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Ալի Շամդանիին ոչնչացնելու մասին
17.06.2025
Իսրայելը հայտնել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Ալի Շամդանիին ոչնչացնելու մասին