10.09.2026
ՊՆ-ն թույլատրեց զինծառայողներին բջջային հեռախոս ունենալ, բայց զրկեց ինտերնետից
prev Նախորդ նորություն

Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանը ապօրինի հատած գվինեացու

ՀՀ-ում ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահները 2018թ. օգոստոսի 13-ին Արտաշատի սահմանապահ ջոկատի տեղամասում՝ Եղեգնավան բնակավայրի մոտ, ձերբակալել են տղամարդու, ով անօրինական հատել է հայ-թուրքական սահմանը: Այս մասին հայտնում են Հայաստանում ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից:


Նախնական ստուգման արդյունքում պարզվել է, որ սահմանախախտը 1993թ. ծնված Գվինեայի Հանրապետության քաղաքացի է: Ձերբակալվածի խոսքով՝ ինքը Գվինեայի Հանրապետությունից Թեհրան է այցելել բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու համար: Նա պատմել է, որ, ժամանելով Թեհրան, հանդիպել է տաքսու վարորդի, ում խնդրել է իր համար երկրի տարածքով շրջագայություն կազմակերպել, սակայն տաքսու վարորդը իրեն տարել է Թուրքիա` շրջանցելով անցակետը: Թուրքիայի տարածքում տաքսու վարորդը վերցրել է նրա անձնագիրը, դրանում Թուրքիայի տարածք մուտքի արտոնագիր է դրել, ինչից հետո վերադարձրել է անձնագիրն ու գնացել անհայտ ուղղությամբ:


Սահմանախախտը պատմել է, որ երկու օր ապրել է Թուրքիայի տարածքում լքված հաստատությունում, որտեղ իրեն թալանել են՝ վերցնելով մոտը եղած ողջ գումարն ու հեռախոսը: Դրանից հետո, սնունդ փնտրելիս, հատել է Արաքս գետը՝ խախտելով հայ-թուրքական պետական սահմանը:


Այս պահին սահմանախախտի վարկածը ճշտում են Հայաստանի իրավապահ մարմինները և պարզում են միջադեպի բոլոր հանգամանքները: Ձերբակալված քաղաքացին օրենսդրական կարգին համապատասխան փոխանցվել է Հայաստանի իրավապահ մարմիններին:

Հակառակորդի խումբը հարձակման փորձ է ձեռնարկել ՊԲ մարտական դիրքերից մեկի ուղղությամբ. ԱՀ ՊՆ
Հաջորդ նորություն next
 Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ