25.11.2024
Անհրաժեշտ է սկսել քննարկումներ «fake news»-ի խնդրի լուծման համար.Արփինե Հովհաննիսյան
prev Նախորդ նորություն

Պուտին-Փաշինյան արդեն երրորդ այցը կարող է որոշիչ դառնալ. Независимая газета

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը կայցելի Մոսկվա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների: Ակնհայտ է, որ այդ արդեն երրորդ այցը կարող է որոշիչ դառնալ միջպետական հարաբերություններում, համենայն դեպս մոտ շրջանում. գրում է Независимая газета-ն:


Թերթը մեջբերում է Պուտինի օգնական Յուրի Ուշակովի խոսքերը` նշելով, որ Մոսկվան հայտարարել է, որ անկեղծ և լուրջ զրույց է ակնկալում:


«Տողերի արանքում կարելի է տեսնել ակնարկ առ այն, որ եթե հայկական կողմը մտադիր է ասել մի բան, անել այլ բան, ապա ավելի լավ է պետք չէ: Ոչ վաղ անցյալից կարելի հիշել, որ Կրեմլից խորամանկ գտնվելու ցանկությունը և փորձը անհաջող դարձան հետխորհրդային երկրներից ոմանց համար: Հնարավոր է` հայ վարչապետը հաշվի է առել ուրիշի փարձը»,- գրում է թերթը:


Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով` Մոսկվայում, հավանորեն կքննարկվի քաղաքականությունը, որը մտադիր է վարել Հայաստանը, իսկ այն իշխանափոխությունից հետո միայն այժմ է որոշվում:


Անկախ քաղաքական մեկնաբան Դավիթ Պետրոսյանի կարծիքով` խոսքը կարող է գնալ ոչ թե կոնկրետ Փաշինյանի քաղաքականության մասին, այլ նրա թիմի անդամների, որոնք կարևոր պաշտոններ են զբաղեցնում և որոնց չի հերիքում պրոֆեսիոնալիզմը:


Փորձագետի կարծիքով` կասկած չկա, որ Փաշինյանը ձգտում է պահպանել ՀՀ- ի արտաքին ուղեգիծը, սակայն նրա շրջապատի մի մասը դրդում է նրան դիսբալանսի:


Ըստ Պуտրոսյանի` հարցերից մեկը, որում Փաշինյանը և նրա թիմը կարող են անհամաձայնության գալ, վերաբերվում է Սիրիա հայ զինծառայողներ ուղարկելուն:


«Համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել դեռ ՀՀ նախկին իշխանությունների հետ: Փաշինյանը չի ցանկանում այն խախտել: Իակ Փաշինյանի թիմի արևմտամետ հատվածը դեմ է դրան` կարծելով, որ նման քայլերը հղի են ԱՄՆ-ի և Արևմուտքի հետ հարաբերություննեի վատթարացմամբ»,-կարծում է Պետրոսյանը:


Ըստ Իականդարյանի` հանդիպմանը կքննարվի նաև ԼՂ հակամարտության թեման և այդ հարցում Երևանի դիրքորշումը կլինի ՀՀ նախկին իշխանությունների դիրքորոշման շարունակութունը: