Ադրբեջանի եւ ՌԴ-ի միջև անվտանգության հարցերի հիանալի քննարկում է ծավալվում. Զախարովա
Ադրբեջանի և ՌԴ-ի միջև անվտանգության հարցերի քննարկման մեխանիզմը հիանալի է աշխատում: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավանդական ճեպազրույցի ժամանակ` պասասխանելով Trend-ի լրագրողի հարցին` արդյո՞ք հարկավոր չէ ինտենսիվացնել այդ հարցով երկու երկրների միջև համագործակցությունը:
Զախարովան անդրադարձել նաև է ռուս-ադրբեջանական հարաբերություններին՝ նկատելով, որ Մոսկվան ոգևորությամբ է հետևում Բաքվի հետ երկկողմ հարաբերությունների զարգացմանը: Ըստ նրա` երկրների միջև համագործակցությունը զարգանում է Ադրբեջանի կառավարության ու ՌԴ կազմի մեջ մտնող սուբյեկտների կառավարությունների միջև կնքված համաձայնագրերի հիման վրա. ներկայում գործում է նմանատիպ 17 համաձայնագիր:
Զախարովայի խոսքով` ՌԴ-ի և Ադրբեջանի էֆեկտիվ կապերի մասին է խոսում Բաքվում մի շարք ռուսական առևտրի տների, բիզնես-կառույցների ներկայացուցչությունների և ավիաուղիների առկայությունը: