11.07.2025
ՀՀ-ն ցանկանում է ավելի արդյունավետ հարաբերություններ. Փաշինյանի մոսկովյան այցի ուղերձները
prev Նախորդ նորություն

Վրաստանի նախագահներին կզրկեն ցմահ պահպանությունից

Վրաստանի խորհրդարանը, հավանաբար, սեպտեմբերի 19-ին կսկսի օրենսդրական փոփոխությունների փաթեթի քննարկումը, որի համաձայն՝ երկրի նախագահը կզրկվի ցմահ անձնական պահպանությունից օգտվելու իրավունքից, հայտնում է «Նովոստի Գրուզիան»:


Գործող օրենքի համաձայն՝ Վրաստանի նախագահն անձնական պահպանությունից օգտվում է ընտրվելու օրից մինչեւ իր կյանքի վերջը: Օրինագծերի նախաձեռնողն է Վրաստանի կառավարությունը, հեղինակը՝ Պետական պահպանության հատուկ ծառայությունը:


Նոր նախաձեռնության համաձայն՝ անհատական պահպանություն կնշանակվի նաեւ ինչպես գործող նախագահի ընտանիքի անդամների համար, այնպես էլ վարչապետի եւ խորհրդարանի նախագահի:


Դրանից բացի, փոփոխությունները թույլ են տալիս, որ նախագահի, վարչապետի եւ խորհրդարանի ղեկավարի անհատական պահպանությունից օգտվելու իրավունքը երկարացվի: Սակայն այս որոշումը պետք է ընդունի Վրաստանի կառավարությունը:

Ադրբեջանի եւ ՌԴ-ի միջև անվտանգության հարցերի հիանալի քննարկում է ծավալվում. Զախարովա
Հաջորդ նորություն next
 Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ
09.07.2025
Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ