24.11.2024
Մամուլ. Դեսպանները հավաքում են ճամպրուկները, Սերժ Սարգսյանի փեսան` ևս
prev Նախորդ նորություն

Կառավարությունը նախատեսում է իջեցնել եկամտահարկը․ Փաշինյան

ՀՀ կառավարությունը նախատեսում է իջեցնել եկամտահարկը ու լրջագույն փոփոխություններ կատարել պետական գնումների ու հարկային օրենսգրքերում: Այս մասին Facebook սոցիալական կայքի իր էջում ուղիղ եթերի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


«Հարկային օրենսգրքում կլինի փոփոխություն՝ ի աջակցություն փոքր բիզնեսին: Մենք միկրոբիզնեսի համար, որ տարեկան մինչև 24 միլիոն դրամի շրջանառություն է ունենում, կսահմանենք սիմվոլիկ, համարյա հարկից զուրկ բացառություն, խոսքը շրջանառության հարկի մասին է, միկրոբիզնեսը կլինի արտոնյալ պայմաններում», - ասել է նա:


Վարչապետի խոսքով՝ կառավարությունում այժմ քննարկվում են մի քանի գաղափարներ, որոնք, օրինակ, հնարավորություն կտան քաղաքացիներն փոքր գումարներով ավելի ակտիվ ներդրումներ անել։ "Այս առումով կարևորում ենք ֆինանսական շուկայի այնպիսի ընկերությունների գոյությունը, որոնք արժեթղթեր են թողարկում, որտեղ քաղաքացիները կարող են արժեթղթեր գնել՝ այդպիսով մասնակցելով բիզնեսին փոքր ներդրումներով», - նշեց Փաշինյանը:


Հաջորդ գաղափարը, ինչպես նա պատմեց, ներդրումների հայկական հիմնադրամի ստեղծումն է, որտեղ կոմերցիոն, բայց շատ մատչելի տոկոսներով փորձ արվի վարկավորել բիզնեսը: "Սրանք գաղափարներ են, որոնք քննարկվում են, որոնց հետ կապված կան խնդիրներ և բարդություններ, սակայն ուղղություններ են, որոնց մասին մենք մտածում ենք»,- հավելեց վարչապետը: