26.04.2025
«Կրակ ու ցասում». սկանդալային գիրք՝ Դոնալդ Թրամփի նախագահության մասին
prev Նախորդ նորություն

Էրդողանն մտադիր է անձամբ հանդիպել Մերկելի հետ. Bild

Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը մտադիր է անձամբ հանդիպել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, հաղորդում է Bild-ը:

Ինչպես գրում է թերթը, Էրդողանը երկու հնարավորություն է դիտարկում՝ կա՛մ հրավիրել Մերկելին Անկարա, կա՛մ գնալ Գերմանիա: «Մենք պետք է երկխոսություն վարենք»,-ասել է Չավուշօղլուն: Նա նշել է, որ Էրդողանը բազմիցս հեռախոսազրույցներ է ունեցել Մերկելի եւ Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ:

Ավելի վաղ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Անկարայի եւ Բեռլինի միջեւ խնդիրներ են առաջացել եւ երկու կողմերն էլ ցանկանում են երկխոսության միջոցով հաղթահարել առկա լարվածությունը:

Գերմանացիները Մերկելին մեղադրել են իշխանամոլության մեջ եւ գուժել նրա հրաժարականը. հարցում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար