Թուրքիայի ու Սիրիայի հարաբերությունները միշտ էլ լարված են մնալու։ Այդ մասին Sputnik Азербайджан–ի հետ զրույցում հայտարարել է ռազմական փորձագետ Վիկտոր Լիտովկինը։Նա նշել է, որ Անկարայի ու Դամասկոսի լարված հարաբերությունների պատճառը քրդական հարցն է։ Թուքրիայի համար դա շատ լուրջ հարց է և Անկարան զգուշանում է, որ հետագայում Ասադը կարող է քրդերին ինքնավարություն տրամադրել։Լիտովկինի խոսքով, Թուրքիային անհանգստացնում են նաև սիրիական քրդերի շփումները Թուրքիայի ու Իրաքի քրդերի հետ։ Ըստ նրա, այդ պատճառով թուրքերն ամրապնդում են սիրիական սահմանը, հարվածներ են հասցնել Սիրիայի` քրդերով բնակեցված տարածքներին և այլն։ Փորձագետը համոզված է, որ Թուրքիան ամեն ինչ անելու է, որ քարտեզի վրա չստեղծվի քրդական պետություն։