Ադրբեջան–Թուրքիա–Իրան, Ադրբեջան–Թուրքիա–Վրաստան և Ադրբեջան–Թուրքիա–Թուրքմենստան ֆորմատները շատ օգտակար են։ Այդ մասին SalamNews–ին հայտնել է Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը` մեկնաբանելով Ադրբեջանի, Թուրքիայի և Թուրքմենստանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը։Նա նշել է, որ Թուրքիան շահագրգռված է թուրքմենական գազը դեպի Հարավային գազային միջանցք ուղղելու մեջ`եռակողմ ֆորմատները դրական երևույթ են։Քաղաքագետ Գաբիլ Գուսեյնլին նշել է, որ Ադրբեջանի ու Թուրքմենստանի հարաբերությունները վերջերս բարելավել են։Ըստ նրա, կողմերը սկսել են բանակցություններ վարել «Սարդար» վիճելի հանքավայրի շուրջ` Ադրբեջանն առաջարկել է համատեղ շահագործում և հնարավոր է գտնվի փոխզիջումային տարբերակ։Նա հավելել է, որ ադրբեջանա–թուրքմենական համագործակցությունը կարևոր է թե՛ թյուրքական զարգացման, թե՛ երկկողմ առումով։