Թուրքիան սատարում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն:Նոյեմբերի 29-ին Չավուշօղլուն հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և Էնդրյու Շեֆերի հետ (ԱՄՆ):Հանդիպումից հետո թուրք նախարարը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է. «Ես հաստատեցի, որ Թուրքիան սատարում է Մինսկի գործընթացին»: