Իրաքյան Քրդստանի նախագահ Մասուդ Բարզանին, որ այդ պաշտոնը զաբղեցնում էր 2005 թ.-ից, երկրում անկախության հանրաքվեից հետո ստեղծված իրավիճաի ֆոնին որոշել է հրաժարական տալ: Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, բացի հրաժարական տալուց նա առաջարկել է նաեւ նախագահի լիազորությունները բաշխել ինքնավարության կառավարության, խորհրդարանի և դատական մարմինների մեջ։ Նոյեմբերի 1-ին՝ նրա հրաժարականի օրը, պետք է տեղի ունենային նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ Սակայն Բաղդադի հետ հակամարտության պատճառով նախորդ շաբաթ որոշում կայացվեց քվեարկությունը հետաձգելու մասին։