Ռուսաստանը ՄԱԿ Անվտանգության խորհրդում օգտվելով իր վետոյի իրավունքից՝ արգելափակել է Սիրիայի իրավիճակի շուրջ բանաձևի ընդունումը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը: Բանաձևն ԱԽ քննարկմանն էին ներկայացրել Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան ու ԱՄՆ-ն՝ առաջարկելով ՄԱԿ գլխավոր քարտուղարին օգնել հետաքննել Սիրիայի Իդլիբ նահանգում քիմիական զենքով հարձակումը։ Բանաձևը պարունակում էր մի շարք պահանջներ սիրիական իշխանություններին ուղղված, մասնավորապես ՄԱԿ-ի փորձագետներին մուտքի ապահովում դեպի ռազմական ավիաբազաներ։ Ինչպես պարզաբանել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Վլադիմիր Սաֆրոնկովը, Ռուսաստանը նպատակահարմար չի համարում այդ հարցի քվեարկության դնելը: