1.07.2025
ՌԴ-ն հույս ունի, որ Յուրի Խաչատուրովի փոխարինումը չի ազդի ՀԱՊԿ գործունեության վրա
prev Նախորդ նորություն

Թուրքիայի տնտեսական վստահության ինդեքսն ընկել է 15,4 տոկոսով

Թուրքիայի տնտեսական վստահության ինդեքսը սեպտեմբերին ընկել է 15,4 տոկոսով՝ 83,9 նիշից հասնելով 7,1-ի: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը։


Երկրի վիճակագրական ինստիտուտի տվյալներով՝ այս անկումն ամենամեծն է 2008-ի վերջից եւ ամենացածր մակարդակն է 2009-ի մարտից։

Թուրքական տնտեսության ճգնաժամի ցուցանիշներից մեկը Բուրսում արտադրությունը դադարեցնելու մասին ավտոարտադրող Tofas ընկերության հայտարարությունն էր։

QNB Finansbank-ի տնտեսագետ Դենիզ Չիչեկը նշել է, որ տնտեսական վստահության անկումն անխուսափելի էր լիրայի արժեզրկումից հետո։ Ըստ նրա՝ այս ամենը կարագացնի ներքին պահանջարկի անկումը։

Ըստ ծրագրի՝ Թուրքիան այս տարի կրճատել է աճի կանխատեսումները, սակայն չի կարողացել հանգստացնել ներդրողներին, որոնք պահանջում են տնտեսության առավել իրական գնահատական եւ բանկերին օգնություն ցուցաբերելու ավելի հստակ ծրագիր։

Վրաստանի վարչապետը խոսել է ՄԱԿ–ի բարեփոխման անհրաժեշտության մասին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` kommersant.ru
30.06.2025
Հայ Առաքելական Եկեղեցու դեմ հարձակումները մտահոգիչ են. Սերգեյ Լավրով