27.11.2024
Ադրբեջանում ռուսական ուղղաթիռների սպասարկման կենտրոն է բացվել
prev Նախորդ նորություն

ՌԴ-ն հույս ունի, որ Յուրի Խաչատուրովի փոխարինումը չի ազդի ՀԱՊԿ գործունեության վրա

Ռուսաստանը հույս ունի, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փոխարինումը չի ազդի կազմակերպության բնականոն գործունեության վրա: Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը:


«Ռուսական կողմը, ինչպես և մյուս անդամ-պետությունները, հետաքրքրված են, որպեսզի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակը նվազագույնս անդրադառնա կազմակերպության արդյունավետության և բնականոն գործունեության վրա», - ասել է նա:


Պանկինը հիշեցրել է, որ հայկական կողմը նախաձեռնել է Յուրի Խաչատուրովի լիազորությունների վաղաժամ դադարեցման գործընթաց, որն ընթանում է ՀԱՊԿ ընթացակարգերի համաձայն:


Փոխարտգործնախարարը նաև ասել է, որ կազմակերպության փորձը հիմք է տալիս լավատես լինել: Ներկայումս էլ, հավաստիացրել է նա, ՀԱՊԿ աշխատանքն ընթանում է առանց խոչընդոտների: