ԱՄՆ–ի կողմից Թուրքիա անօդաչուների առաքումից հրաժարվելը ստիպել է Անկարային ինքնուրույն սկսել անօդաչուների արտադրությունը։Անկարան շեշտը դնում է արդիական անօդաչուների արտադրության վրա, այդ թվում հետախուզական և կամիկաձե տիպի անօդաչուների։Ըստ առկա տեղեկատվության, թուրքական STM (Savunma Teknolojileri Muhedislik ve Ticaret A.S.) ընկերությունը սկսել է ALPAGU Blok II և KARGU անօդաչուների արդիականացումը։STM–ի գլխավոր տնօրեն Դավութ Յըլմազը հայտարարել է, որ ALPAGU Blok II և KARGU կապահովեն զգալի առավելություն մարտական գործողությունների ընթացքում։