Ադրբեջանում կայացած զորավարժությունները մաշտաբային էին` դրանց ընթացքում փորձարկվել են հարձակողական և պաշտպանողական մարտեր։Ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը հայտարարել է, որ զորավարժությունների ընթացքում փորձարկվել են պաշտպանական գծերի ճեղքման ու սեփական դիրքերի պաշտպանության գործողություններ`մարտականին առավել մոտեցված պայմաններում։Ըստ նրա, կարևոր հանգամանք էր, որ զորավարժություններին մասնակցել է նաև օդուժն` առաջին անգամ զորավարժություններին մասնացկել են Ми-35 ուղղաթիռների անձնակազմերը։Նա հավելել է, որ զորավարժությունների ընթացքում օգտագործվել են նոր սերնդի զինատեսակներ`անօդաչուներ, այդ թվում հարվածային։