23.04.2025
Նիկոլ Փաշինյանն ու Վահրամ Բաղդասարյանը կքննարկեն Ազգային ժողովը լուծարելու հարցը
prev Նախորդ նորություն

Իրանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Սիրիայում գրոհայիններին ուղղված հարվածը

Իրանի ԱԳ նախարարության ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին մեկնաբանել է Սիրիայում իրանական Ահվազի ահաբեկչության կազմակերպիչներին ուղղված հարվածը՝ հայտարարելով, որ Թեհրանն ահաբեկչության դեմ լուրջ պայքար է մղում:

«Այս քայլը վկայում է ահաբեկչական ուժերի պատրաստման, սպառազինման ու ուսուցման օջախների դեմ տարբեր մակարդակներում լուրջ եւ անընդհատ պայքարի Իրանի հաստատուն վճռականության մասին»,- ասել է Ղասեմին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ իրանցի զինվորականները Սիրիայում Եփրատի արեւելյան ափին հարված են հասցրել Ահվազի ահաբեկչության կազմակերպիչների եւ նրանց օբյեկտների վրա , որից հետո մի քանի մարտական անօդաչուներ շարունակել են հարվածներ հասցնել ահաբեկիչների դիրքերի վրա:

Փորձագետ. ՌԴ-Թուրքիա հարաբերությունները նախանձ են առաջացնում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան