5.05.2025
ՔՊ-ն Հրազդանի ընտրություններում չի պաշտպանի Սասուն Միքայելյանի որդու թեկնածությունը
prev Նախորդ նորություն

Կատալոնիայի քաղաքներում սկսվել են բողոքի զանգվածային ակցիաներ ընդդեմ Իսպանիայի

Հոկտեմբերի 1-ին Կատալոնիայի քաղաքներում սկսվել են բողոքի զանգվածային ակցիաներ ընդդեմ Իսպանիայի, որը հրաժարվում է անկախություն տալ շրջանին՝ չնայած 1 տարի առաջ տեղի ունեցած անկախության հանրաքվեին։


ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ, Ժիրոնայում ցուցարարները փակել են երկաթուղային կայարանի ճանապարհները, Բարսելոնայում սահմանափակվել է փողոցների երթևեկությունը։ Իրավիճակը նմանատիպ է մյուս քաղաքներում ևս:


Պահանջը մեկն է՝ Կատալոնիայի ինքնորոշման նոր համազգային հանրաքվե։


Հիշեցնենք, սեպտեմբերի 29-ին Բարսելոնայում ոստկանության ու ցուցարարների միջև բախումից վիրավորում էր ստացել 10 մարդ։


Կատալոնիայի անկախության հանրաքվեն տեղի ունեցավ 2017թ․-ի հոկտեմբերի 1-ին, որում 90 տոկոսը կողմ էր արտահայտվել ինքնորոշմանը։

Ավանդներն աճել են 4.1%-ով՝ կազմելով 2 տրլն 731 մլրդ դրամ․ ԿԲ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ blog.ostrovok.ru
30.04.2025
Հայաստանը դեսպանություն է բացում Օմանում ռազմավարական կապերն ամրապնդելու նպատակով