5.05.2025
Մեկնարկում են արտահերթ ընտրությունների վերաբերյալ աշխատանքային քննարկումները. Փաշինյան
prev Նախորդ նորություն

ՔՊ-ն Հրազդանի ընտրություններում չի պաշտպանի Սասուն Միքայելյանի որդու թեկնածությունը

«Քաղաքացիական պայմանագիրը» Հրազդանի քաղաքապետի ընտրություններում չի պաշտպանի Սասուն Միքայելյանի որդու թեկնածությունը: Այս մասին Facebook-յան իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը։


«Հրազդանում սպասվող քաղաքապետի արտահերթ ընտրություններում ինքնաառաջադրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սևակ Միքայելյանը: Թույլ տվեք նշել, որ Քաղաքացիական պայմանագիրը նպատակահարմար չի գտնում պաշտպանել վերջինիս թեկնածությունը և ընտրություններին թեկնածու չի առաջադրելու։ Հաջողություն ենք մաղթում Հրազդանի ընտրություններին մասնակցող բոլոր թեկնածուներին», - նշել է նա։


Հիշեցնենք, որ Սևակ Միքայելյանը ԱԺ «Ելք» խմբացկության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սասուն Միքայելյանի որդին է։

Կատալոնիայի քաղաքներում սկսվել են բողոքի զանգվածային ակցիաներ ընդդեմ Իսպանիայի
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` hetq.am
05.05.2025
«Սահմանին միջադեպերի մասին հանրությանը տեղեկացնում ենք անհապաղ». Արման Սարգսյան