23.12.2024
Սամվել Բաբայանի փաստաբանը սպասում է, որ նրան կազատեն
18.04.2017
Սամվել Բաբայանի փաստաբանը սպասում է, որ նրան կազատեն

Մամուլն այսօր գրել էր, որ «Իգլա»-ի գործով ձերբակալված Սամվել Բաբայանը առաջիկա օրերին ազատ կարձակվի, քանի որ «Բաբայանն իրեն ճիշտ է պահել, երբ Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ նրա ձերբակալության հիմքում քաղաքական պատճառներ են, բայց փաստաբանը հայտարարեց, որ Սամվել Բաբայանն իրեն քաղբանտարկյալ չի համարում»:Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարարի փաստաբան Ավետիս Քալաշյանի խոսքով՝ ինքը չի զարմանա, որ Սամվել Բաբայանը իսկապես ազատ արձակվի առաջիկա օրերի ընթացքում: Նա նշել է, որ նման ակնկալիքներ ունի, քանի որ նախկինում բազմիցս ասել է, որ «Սամվել Բաբայանի մեղադրանքի յուրաքանչյուր բառն անհիմն է»: «Բայց այս պահին Բաբայանի ազատ արձակման մասին պաշտոնական տեղեկություն չկա»,- նշել է նա:Քալաշյանը նաև նշեց, որ սպասում են ապրիլի 20-ի վերաքննիչ դատարանի նիստին, իսկ մինչ այդ քննչական գործողություններ դեռ չեն եղել։VERELQ-ը ավելի վաղ գրել է, որ մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորված ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի և 235.1 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։