Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավար Դավիդ Սուջիաշվիլին նշել է, թե ինչն է սպառնում Վրաստանին: Ըստ նրա՝ սպառնալիքների թվում է նաև Ռուսաստանը:Սուջիաշվիլին հանդիպել է պաշտպանության և անվտանգության, Կովկասի ու սփյուռքի և արտաքին կապերի խորհրդարանական կոմիտեների անդամների հետ: Երեք կոմիտեների համատեղ նիստը անցկացվել է փակ ռեժիմով:Հանդիպումից հետո նա լրագրողներին ասել է, որ հետախուզական ծառայությունը պատգամավորներին ներկայացրել է միջազգային հարթությունում գործընթացների վերաբերյալ իր տեսլականը: Նրա խոսքով՝ խոսել են բազմաթիվ երկրների մասին և այն երկրների, որոնք կարող են սպառնալ:Ծառայության ղեկավարը նշել է, որ օրինակ Ռուսաստանը վտանգ է ներկայացնում Վրաստանի համար: