22.04.2025
Վաշինգտոնում վատ են ընդունել Սիրիա ՀՀ ՊՆ-ի մասնագետների խումբ ուղարկելը․ փորձագետ
prev Նախորդ նորություն

Վրաստանում հողատարածքներ ունեցող օտարերկրացիներին կստիպեն մշակել դրանք

«Եթե օտարերկրացին հողը չմշակի, նա ստիպված կլինի վաճառել այն»․ համապատասխան փոփոխությունը նախատեսում է պատգամավոր Օթար Դանելիայի կողմից պատրաստված «Գյուղատնտեսական հողերի մասին» օրենքի նախագիծը՝ գրում է apsny.ge-ն:

Օրինագծի համաձայն՝ մեկ այլ երկրի քաղաքացին կարող է սեփական հողամաս ունենալ, եթե այն ժառանգել է կամ եթե նա ունի գյուղատնտեսական հողամաս ունենալու օրինական իրավունք:

Օրինական տիրապետման իրավունքի ձեռքբերման համար օտարերկրացին պետք է ունենա Վրաստանի կառավարության որոշումը: Դրա համար նա պետք է ներդրումային ծրագիր ներկայացնի կառավարությանը: Եթե ծրագրով նախատեսված պայմանները չհամապատասխանեն, օտարերկրացին պարտավոր է վաճառել այդ հողը 1 տարվա ընթացքում:

ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև առևտրաշրջանառությունն ավելացել է 20%-ով
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան