Ուկրաինական օպերատիվ–մարտավարական հրթիռային «Գրոմ» համակարգը գտնվում է մշակման ավարտական փուլում։ Այդ մասին հայտարարել է «Южное» կոնստրուկտորային բյուրոյի գլխավոր կոնստրուկտոր Ալեքսանդր Դեգտյարյովը, փոխանցում է gazeta.ua–ն։Խոցման շառավիղը կազմում է 250– 450 կմ։ Ինչպես հայտնի է, այդ համակարգով հետաքրքրված է Ադրբեջանը, որը նախատեսում է դրանք գնել, որպես հակակշիռ ՀՀ–ի կողմից ՌԴ–ից գնված «Իսկանդերներին»։ Բաքուն ցանկանում է զինված ուժերը համալրել միջին և փոքր հեռահարության հրթիռներով։Ադրբեջանը համագործակցում է «Южное»–ի հետ և ռազմական փորձագետների կարծիքով «Գրոմի» առաջին գնորդներից մեկը կարող է լինել հենց Ադրբեջանը։