24.11.2024
ՀՀ-ում ներքաղաքական իրավիճակը չպետք է պառակտի հասարակությունը
prev Նախորդ նորություն

Արտահերթ ընտրությունները բացարձակ կապ չունե՞ն ներդրողների հետ. կառավարությունում շփոթ է

Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները շատ դրական են գնահատվում գործարարների կողմից: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը։


Նրա խոսքով, ներդրողները ոչ մի բանի չեն սպասում, այլ շարունակ դիմում են իրենց: Այդպես է եղել հատկապես օգոստոսին, նաև սեպտեմբերին: Եվ, նրա խոսքով, արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը պետք չէ կապել ներդրումային քաղաքականության հետ.


«Արտահերթ ընտրությունների անցկացումը ժողովրդի պահանջն է, դրանք ոչ մի ազդեցություն չեն ունենա ներդրումների վրա, քանի որ Հայաստանում վիճակը կայուն է։ Արտահերթ ընտրությունները բացարձակապես կապ չունեն ներդրողների հետ»,- հավելեց Գասպարյանը:


Հատկանշական է, որ նրա հետ համամիտ չէ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը համաձայն է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն տեսակետի հետ, որ գործարարները սպասում են արտահերթ խորհրդարանական ընտրություններին ներդրումներ անելու համար։


«Բիզնեսը սպասողական դիրքեր է գրավում այնտեղ, որտեղ քաղաքական առումով կայուն վիճակ չէ, եւ սպասում է, թե քաղաքական ինչպիսի հանգուցալուծումներ կլինեն։ Այնպես որ ճիշտ է վարչապետի տեսակետը միանշանակ։ Սպասողական վիճակն ինչքան երկարի, այնքան վատ երկրի համար, սա որպես տնտեսագետ եմ ասում։ Ինչքան կարճ այդ ժամկետը, այնքան լավ տնտեսության համար»,– այսօր՝ հոկտեմբերի 4–ին, Կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահը։