26.11.2026
Քաղաքացիական հասարակության հայ-ադրբեջանական կլոր սեղան՝ Երևանում
prev Նախորդ նորություն

«Սիթի»-ի հացի արտադրամասը փակվել է խախտումների պատճառով

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Սիթի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ Կոտայքի մարզ, ք․ Հրազդան, Զ․ Անդրանիկի 66 հասցեում գործող հացի արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները, մասնավորապես՝


- արտադրական շինության պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից.


- առաստաղի մակերևույթն ապահով չի եղել, ինչը չի կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և առաստաղից մասնիկների թափվելու հավանականությունը։


ՍԱՏՄ-ի փոխանցմամբ՝ տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:

Լուսանկարը` arka.am
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
26.11.2026
Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել TRIPP-ի բաժնետիրական համաձայնագրին