26.11.2026
Անօդաչու թռչող սարքերի միջոցով արգելված իրեր փոխանցելու կասկածանքով 4 անձ ձերբակալվել է
prev Նախորդ նորություն

Ձյան թակարդում՝ 150 մեքենա․ փրկարարներն օգնության են հասել 179 քաղաքացու

Նոյեմբերի 25-ից 26-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ Լոռու, Գեղարքունիքի և Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոններում ստացվել են տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ բազմաթիվ ահազանգեր։

Մասնավորապես՝ Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհի Գորայք բնակավայրի և Կապան քաղաքի մոտակայքում, Գորայք-Սարավան ճանապարհահատվածի 166-րդ կմ-ին, Սիսիան-«Զանգեր», ինչպես նաև Տաթև-Լծեն ավտոճանապարհներին։

ՆԳՆ փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են ստացված ահազանգերին՝ իրականացրել քարշակման և արգելափակումից դուրսբերման աշխատանքներ։

Իրականացված միջոցառումների արդյունքում արգելափակումից դուրս է բերվել 150 տրանսպորտային միջոց և 179 քաղաքացու ցուցաբերվել համապատասխան օգնություն:


Հիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է։

Հայաստանում սպառողական գները 10 ամսում աճել են 4,5%–ով․ ՀՀ վիճակագրական կոմիտե
Հաջորդ նորություն next
 Կոլաժը` VERELQ
19.11.2026
Նոր Սահմանադրության նախնական նախագիծը կհրապարակվի հաջորդ շաբաթ․ Փաշինյան