26.11.2026
Հարկային համակարգի թվայնացում. ՊԵԿ-ը քննարկել է նոր լուծումներն ու խնդիրները
prev Նախորդ նորություն

Վեճ՝ գումարային հարցերի շուրջ․ Երևանում դանակահարվել է 15-ամյա պատանի

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ նոյեմբերի 25-ին՝ ժամը 22։06-ին, բժշկական կենտրոններից մեկից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ կտրած վերքով բուժհաստատություն է տեղափոխվել 15-ամյա պատանի։


Պարզվել է, որ պատանին վնասվածքը ստացել է Երևանի Սմբատ Տարոնցու փողոցում՝ գումարային հարցերի շուրջ ծագած վեճի ժամանակ։


«Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի և Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների օպերատիվ գործողությունների արդյունքում հաղորդումը ստանալուց շուրջ երկու ժամ անց դանակահարության հիմնավոր կասկածանքով ձերբակալվել է 18-ամյա մի երիտասարդ։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է դանակ։


Պարզվել են նաև վեճի մյուս մասնակիցների ինքնությունները։


Դեպքի հանգամանքները պարզվում են։


Կատարվում է նախաքննություն»,- ասվում է հաղորդագրությունում։

Երկօրյա հանգիստ. ԱՄՆ դեսպանությունը Հայաստանում դադարեցնում է աշխատանքը
Հաջորդ նորություն next
 Կոլաժը` VERELQ
19.11.2026
Նոր Սահմանադրության նախնական նախագիծը կհրապարակվի հաջորդ շաբաթ․ Փաշինյան