26.11.2026
Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 2026թ․–ի հունվար–հոկտեմբերին աճել է 3,4%–ով
prev Նախորդ նորություն

18 հազար անորակ ներդիր բանակի համար. նախկին նախարարի գործն ուղարկվել է դատարան

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Դ. Տ.-ն, զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը, ՊՆ նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության նախկին պետի օժանդակությամբ չարաշահել է պաշտոնեական լիազորությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։


Մասնավորապես՝ պարզվել է, որ Դ. Տ.-ն Պաշտպանության նախարարության հետ կնքված պայմանագրով մատակարարման ենթակա 18.000 կոշտ բալիստիկ ներդիրները տեխնիկական բնութագրի համեմատ տարբերություն ունենալու պայմաններում, առանց բավարար հիմքերի, առանց տեխնիկական բնութագրում նշված և փաստացի մատակարարված ապրանքի գնային արժեքի տարբերությունը մատակարարի կողմից փոխհատուցելու կամ դրան ուղղված միջոցներ ձեռնարկելու, համաձայնել և թույլատրել է ենթակա ստորաբաժանումների ծառայողներին ընդունել որակյալ չհամարվող վերը նշված ապրանքը, որը 2020 թվականի հուլիսի 20-ին մատակարարվել է ՀՀ զինված ուժերի սպառազինության վարչությանը:


Նախկին պաշտոնատար անձի հանցավոր արարքի հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, մասնավորապես՝ ՀՀ զինված ուժերին հատկացվել են պայմանագրի տեխնիկական բնութագրից տարբերվող և որակյալ չհամարվող 18.000 կոշտ բալիստիկ ներդիրներ, որի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 20.268.000 ՀՀ դրամի գույքային վնաս:


Դ. Տ.-ին մեղադրանք է ներկայացվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ նրան օժանդակած պաշտոնատար անձին՝ նույն օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով։ Նախաքննության ընթացքում պետությանը պատճառված 20.268.000 ՀՀ դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է:


Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:


Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


 

Հյուրանոց Երևանում և առանձնատուն Ջրվեժում. ՀՀ-ում բացահայտվել է սեռական շահագործման ցանց
Հաջորդ նորություն next
 Կոլաժը` VERELQ
19.11.2026
Նոր Սահմանադրության նախնական նախագիծը կհրապարակվի հաջորդ շաբաթ․ Փաշինյան