26.11.2026
Տիգրան Արզաքանցյանը նշանակվել է Մերգելյան ինստիտուտի տնօրեն
prev Նախորդ նորություն

Քաղաքացիական հասարակության հայ-ադրբեջանական կլոր սեղան՝ Երևանում

Սույն թվականի նոյեմբերի 26–27-ը Հայաստանում կանցկացվի հայաստանյան և ադրբեջանական քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների մասնակցությամբ երկկողմ լայնածավալ քննարկում՝ կլոր սեղանի ձևաչափով:


Այդ մասին հայտնում է Հայկական խորհուրդը:


«Քննարկման ընթացքում անդրադարձ կարվի 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովի ընթացքում հաստատված խաղաղության օրակարգին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի ամրապնդման և ինստիտուցիոնալացման նախաձեռնություններին, երկու հանրությունների միջև փոխվստահության ձևավորմանն ու զարգացմանն ուղղված միջոցառումներին, Հարավային Կովկասում կայուն տնտեսական համագործակցության, առևտրի և հաղորդակցական ուղիների ձևավորման հնարավորություններին, մարդասիրական հարցերին, երիտասարդության հետ աշխատանքին և կրթությանը, ինչպես նաև երկու երկրների քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների միջև ուղիղ և երկարաժամկետ կապերի հաստատման հեռանկարներին»,-նշված է հաղորդագրության մեջ։


 

«Սիթի»-ի հացի արտադրամասը փակվել է խախտումների պատճառով
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
26.11.2026
Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել TRIPP-ի բաժնետիրական համաձայնագրին