Ամերիկյան The Wall Street Journal պարբերականի տվյալներով՝ Միացյալ Նահանգները պատրաստվում է Ռուսաստանին առաջարկել Ուկրաինայի արևելյան հատվածում՝ Դոնբասում 20 հազար խաղաղապահի տեղակայման ծրագիր: Ըստ պարբերականի՝ այս քայլով ԱՄՆ-ն փորձում է «ստուգել ՌԴ պատրաստակամությունը Ուկրաինայի հակամարտությանը վերջ տալու» համար:WSJ-ն, փոխանցելով իր աղբյուրներից ստացած տեղեկությունը, նշում է, որ ԱՄՆ-ն պատրաստվում է Ռուսաստանի առաջ այս հարցը բարձրացնել «մոտակա օրերին»:«Lenta Ru»–ի տվյալներով՝ ԱՄՆ-ն այս քայլին գնացել է այն բանից հետո, երբ սեպտեմբերին Ռուսաստանն ինքը ՄԱԿ-ի ԱԽ-ում բարձրացրերց Ուկրիանայի այդ հատվածներում խաղաղապահական ուժերի տեղակայման հարցը:Բացի այդ նշվում է, որ Սպիտակ Տանը հրաժարվել են մեկնաբանել ամերիկյան պարբերականի տեղեկությունը:Ավելացնենք, որ սեպտեմբերին Ուկրիանյաի հարցով ԱՄՆ պետքարտուղարության հատուկ ներկայացուցիչ Քուրտ Վոլկերը դրական էր գնահատել Ուկրիանիայում խաղաղապահներ տեղակայելու մասին Ռուսաստանի առաջարկը: Վոլկերը այն համարել էր առաջընթաց և ցուցիչ, որ Ռուսաստանը պատրաստ է երկխոսության՝ ի տարբերություն նախոր տարիների իր կեցվածքի: