20.04.2025
Ես իսկապես հավատում եմ, որ 21-րդ դարը Հայաստանի դարն է. ՀՀ նախագահ
prev Նախորդ նորություն

Երկու փոխմարզպետ ու անտառային կոմիտեի նախագահն ազատվեցին պաշտոններից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 4-ին որոշում է ստորագրել Հայրապետ Բաբայանին ՀՀ Արարատի մարզպետի տեղակալի պաշտոնից ազատելու մասին։


«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝


Հայրապետ Բաբայանին ազատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձյան», - ասված է վարչապետի ոորոշման մեջ:


Վարչապետի որոշմամբ Տավուշի մարզպետի տեղակալի պաշտոնից ազատվել է Վարդան Ալեքսանյանը։


«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝


Վարդան Ալեքսանյանին ազատել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձյան», - ասված է որաշման մեջ:


Նույն օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է որոշում Միքայել Մանուկյանին Բնապահպանության նախարարության անտառային կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու մասին։


«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝


Միքայել Մանուկյանին ազատել բնապահպանության նախարարության անտառային կոմիտեի նախագահի պաշտոնից՝ իր դիմումի համաձյան», - ասված է որոշման մեջ:

Կհիմնվեն այգիներ, կգործարկվի Սևանի շաքարի գործարանը․ շուրջ 5,6 մլրդ դրամ ներդրուրմներ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար