24.11.2024
Հայրենիքն ամեն գնով պետք է հեռու պահել ներքին վտանգավոր վայրիվերումներից. Արամ Ա
prev Նախորդ նորություն

Դատարանը վերադարձրել է ԱԱԾ տնօրենի դեմ Սեդրակ Քոչարյանի ներկայացրած հայցադիմումը

Դատարանը վերադարձրել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի ներկայացրած հայցադիմումը։ Այս մասին տեղեկացնում է Դատական տեղեկատվական համակարգը։


Հոկտեմբերի 1–ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աիդա Դավթյանը որոշել է հայցադիմումը վերադարձնել հայցվորի կողմից թույլ տրված խախտումները վերացնելու և կրկին դատարան դիմելու համար։


Նշենք, Սեդրակ Քոչարյանը հայց էր ներկայացրել ընդդեմ Վանեցյանի՝ պահանջելով զրպարտության դիմաց փոխհատուցում եւ հրապարակայնորեն հերքում, սակայն պարզ չէ, թե ինչ հերքման մասին է խոսքը:


Դրանից օրեր առաջ ԱԱԾ տնօրենը հայտարարեց, որ ասուլիսի ժամանակ իր հնչեցրած հայտարարություններում որոշկի սխալներ է թույլ տվել՝ արագ խոսելու արդյունքում.  


«Ես միայն մի ճշտում եմ ուզում անել. մամուլի ասուլիսի ժամանակ ես հայտարարեցի վեց միլիոն կաշառքի մասին: Դա մի քիչ արագ խոսելու արդյունք էր: Ոչ թե կաշառք, այլ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարների արդյունքում հյուրանոցի գնում է կատարված»,- հայտարարել էր Վանեցյանը: