26.11.2024
Զինված տղամարդը փորձել է ներխուժել Գյուլենի կենտրոնի տարածք
prev Նախորդ նորություն

Ուղղաթիռի վթարի հետեւանքով մահացել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ Սահակ Կարապետյանը

Ուղղաթիռի վթարի հետեւանքով մահացել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ Սահակ Կարապետյանը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով իր աղբյուրին: Մեկ այլ աղբյուրի համաձայն, Կարապետյանը արձակուրդում էր:


Նշվում է, որ ավիավթարը տեղի է ունեցել Կոստրոմայի մարզում: Գլխավոր դատախազի տեղակալ Սահակ Կարապետյանի մահվան մասին տվյալները հաստատել են «ՌԻԱ»-ի եւ «Ինտերֆաքսի» աղբյուրները:


«ՀելիպորտՄոսկվա» համալիրին պատկանող AS 350 B3 ուղղաթիռն առանց թույլտվության էր թռչում, հայտնում է Mash-ը։


Telegram-ի ալիքի հաղորդմամբ, երթուղին պետք է ավարտվեր Սպասսկոե գյուղում, բայց նախօրեին օդաչուն վատ եղանակի պատճառով հարկադրական վայրէջք էր կատարել Դյակոնովո գյուղում: Երեկոյան ուղղաթիռն այդտեղից առանց թույլտվության թռել է, հավելում է Mash-ը:


Ըստ տվյալների, ուղղաթիռն ընկել է Վոնիշեվո գյուղի մոտ:


«Օդանավում 4 մարդ կար, այդ թվում՝ դատախազի տեղակալ Սահակ Կարապետյանը: Բոլորը մահացել են»,- ասվում է հաղորդագրությունում:


Ընդ որում «112» ալիքը հաղորդում է, որ մահացածները երեքն են․ «Բացի Կարապետյանից, դա օդաչու Միխնովն է եւ տեղացի Արեգ Հարությունյանը»: