25.04.2025
Մենք ի՞նչ իմանայինք, որ նա հայ էր... «Haberturk»-ի հիացական հոդվածը Շառլ Ազնավուրի մասին
prev Նախորդ նորություն

Զինված տղամարդը փորձել է ներխուժել Գյուլենի կենտրոնի տարածք

Զինված տղամարդը փորձել է ներխուժել թուրքական քարոզիչ Ֆեթթուլլահ Գյուլենի կազմակերպության տարածք, որը ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Սեյլորսբուրգ քաղաքում է։ Այս մասին տեղեկացնում է AFP-ն՝ վկայակոչելով Գյուլենի«Ընդհանուր արժեքներ» շարժման հայտարարությունը։

Նշվում է, որ հավանաբար զինված տղամարդը փորձել է մտնել կազմակերպության կենտրոն։ Պահակն իրավիճակին արձագանքել է օդ կրակելով, որից հետո տղամարդը փախել է։ Ոստիկանությունը չի կարողացել հաստատել այս դեպքը։

Գյուլենի ներկայացուցիչները կարծում են, որ դեպքը կապված է թուրքական իշխանությունների այն հայտարարության հետ, թե Անկարան կսկսի «արտասահմանյան գործողություններ» իրականացնել Գյուլենի եւ նրա կողմնակիցների դեմ։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գյուլենին մեղադրում է 2016թ․ հուլիսին հեղաշրջման փորձ կատարելու մեջ։ Անկարան ԱՄՆ-ից պահանջում է արտահանձնել Գյուլենին, ինչին ի պատասխան ԱՄՆ-ը նրա մեղքն ապացուցող փաստարկներ է պահանջում։

Ուղղաթիռի վթարի հետեւանքով մահացել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ Սահակ Կարապետյանը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար