Վերջին 2 տարում Սիրիայում ազատագրվել է 1000-ից ավելի բնակավայր, ոչնչացվել 54000 ահաբեկիչ, որից 2800-ը ահաբեկչական խմբավորումներին Ռուսաստանից էին միացել։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը։ Գերասիմովը հավելել է, որ «Իսլամական պետության» զինյալները ընդհանուր առմամբ եղել են լավ զինված. ԻՊ-ն ունեցել է շուրջ 1500 տանկ և զրահամեքենա, 1200-ից ավելի հրանոթ և ականանետ։