ԱԺ-ն ընդունեց սկանդալային նախագիծը. Փաշինյանը հանրահավաք է հրավիրել
Ազգային ժողովում լարված պայմաններում քվեարկություն տեղի ունեցավ ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություն կատարելու հարցով։ Արդյունքում նախագիծը ստացավ 61 կողմ ձայն, ինչից հետո կրքերը բորբոքվեցին պատգամավորների միջև։
Հրավիրած արտահերթ նիստից առաջ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը վերցրեց պատգամավորների քարտերը, որպեսզի քվեարկություն տեղի չունենա, սակայն որոշվեց այն անցկացնել ձեռքով։
Նախագծին կողմ են քվեարկել ՀՀԿ, «Ծառուկյան» դաշինք և ՀՅԴ պատգամավորներն, ովքեր ներկա էին խորհրդարանում։
Սասուն Միքայելյանն ու Էդմոն Մարուքյանը նշեցին, որ տեղի ունեցածն ակնհայտ ապօրինություն է, քանի որ քվեարկությունն անցկացվել է առանց քարտերի ու առանց նիստի ուղիղ հեռարձակման։ Մարուքյանը նշեց նաև, որ սա դեռ օրենքում փոփոխությունների ընդունում չէ, քանի որ այն պետք է ստորագրվի նախագահի կողմից մինչև ուժի մեջ մտնելը։