25.11.2024
ՀՀԿ-ի հետ պետք է արմատախիլ արվեն. Փաշինյանը պատերազմ հայտարարեց ԲՀԿ-ին ու ՀՅԴ-ին ևս (LIVE)
prev Նախորդ նորություն

Դաշնակցությունը իր ներկայացուցիչներին հետ է կանչում ՀՀ կառավարությունից

Հաշվի առնելով ներկայիս լարված եւ ջրբաժաններ գծելու մթնոլորտը, Դաշնակցությունը իր ներկայացուցիչներին հետ է կանչում ՀՀ կառավարությունից։


Այդ մասին «Երկիր Մեդիա»-ի լրագրողի հետ զրույցում հայտնեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը, հավելելով, որ ավելի ուշ Գերագույն մարմինը հանդես կգա հանգամանալից պարզաբանումներով ու հայտարարությամբ։


Նշենք, քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այդ քվեարկությամբ ՀՀԿ-ն և նրան աջակցող ուժերը ՀՀ-ում պաշտոնապես հայտարարել են հակահեղափոխություն: Եվ ուրեմն Հանրապետական կուսակցությունը պետք է արմատախիլ արվի: «Հայաստանի քաղաքական դաշտից պետք է արմատախիլ արվեն նաև այն ուժեը, որոնք աջակցել են ՀՀԿ-ին»,- հայտարարեց նա հավաքվածների ծափողջյունների ներքո: